Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 16 փետրվարի, 2020 թ.

Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրգործը ՀՔԾ-ն ուղարկել է դատախազություն

220
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 21:40
Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրգործը ՀՔԾ-ն ուղարկել է դատախազություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը հսկողություն իրականացնող դատախազի պահանջով ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։