Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են 20-ից ավելի բնակարան կողոպտած տղամարդուն

127
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 19:45
Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են 20-ից ավելի բնակարան կողոպտած տղամարդուն

Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Խաչիկ Դաշտենցի փողոցից բերման ենթարկեցին Ջերմուկի 44-ամյա մի բնակչի: Նրա նկատմամբ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում հոկտեմբերի 3-ից հայտարարվել էր հետախուզվում գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
44-ամյա տղամարդը խոստովանել է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում, հիմնականում պատուհանները հարմարեցված գործիքով բացելու միջոցով, շուրջ 19-ը բնակարնային գողություն է արել, նույն եղանակով ևս 4 բնակարանային գողություն էլ կատարել էր մարզերում:
Բնակարններից մեկից հափշտակված զարդերը հայտնաբերվել են:
Հետախուզվողը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են 20-ից ավելի բնակարան կողոպտած տղամարդուն