ՊՀԹ-ի «Վերջին ուսուցիչը» ներկայացվեց Աբովյանի թատերական փառատոնի շրջանակներում
![]() Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնն այս տարի մասնակցեց Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին: Աբովյան քաղաքի Դրամատիկական թատրոնում ՊՀԹ-ն ներկայացրեց Վարդգես Պետրոսյանի համանուն վիպակի հիման վրա բեմադրված՝ «Վերջին ուսուցիչը» ներկայացումը (բեմադրությունը՝ ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի): Մինչ ներկայացման մեկնարկը, Աբովյանի Դրամատիկական թատրոնում հավաքված հանդիսատեսին բեմից ողջունեց նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, նշելով. «Այս ներկայացումը արդեն 11 տարի է ներկայացվում է հանդիսատեսի դատին և բուռն արձագանքների է արժանանում: Հուսով եմ՝ Աբովյանում ևս շատ լավ կընդունվի»: Իսկապես որ, Աբովյանի հանդիսատեսը, որում գերակշռում էին դպրոցահասակ պատանիները, շատ ջերմ էր ու ոգևորված: Անաղմուկ հետևելով ներկայացման ընթացքին՝ նրանք շատ բարձր ծափահարություններ նվիրեցին դերասանական խմբին, որից հետո ցանկություն հայտնեցին ետնաբեմում լուսանկարվել նրանցից շատերի հետ: ՊՀԹ մամուլի ծառայություն ![]() ![]() ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12




