Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Այս պահին ուժեղ ռմբակոծության է ենթարկվում սիրիական Սարի Քանին. զոհվել է 8 մարդ

87
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 10:40
Այս պահին ուժեղ ռմբակոծության է ենթարկվում սիրիական Սարի Քանին. զոհվել է 8 մարդ

Ռազմագետ, քրդագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բառացիորեն րոպեներ առաջ կրկին վերսկսվել է Թուրքիայի կողմից սիրիական բնակավայրերի օդային ռմբակոծությունը: Այս պահին ուժեղ ռմբակոծության է ենթարկվում Սարի Քանի (Ռաս ալ-Աին) քաղաքը: Արդեն զոհվել է ութ քաղաքացիական անձ: Մինչ այս տվյալները, պաշտոնապես հաստատվել է 13 քաղաքացիական անձի զոհվելու մասին, որից երեքը նույն ընտանիքի անդամներ են, երկուսը՝ քրիստոնյա...»: