Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Մեծ կինոն Հայաստանի ու հայերի համար նոր է սկսվում». Նաիրի Բադալյան

139
Ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ., 04:10
«Մեծ կինոն Հայաստանի ու հայերի համար նոր է սկսվում». Նաիրի Բադալյան

Նախկին լրագրող Նաիրի Բադալյանը սոցկայքի իր էջում գրել է. «Մեծ կինոն Հայաստանի ու հայերի համար նոր է սկսվում. միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան արդեն պաշտոնապես հայտարարել է, որ իր ցամաքային զորքերն անցել են Սիրիայի պետական սահմանը և մտել քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Եվրոպական երկրներն արդեն Թուրքիային դատապարտող հայտարարություն են տարածել։ Հարցն ամենայն հավանականությամբ կմտնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։
Մեզ մնում է հույս ունենալ, որ հարցը կքննարկի անվտանգության խորհուրդը և Գլխավոր ասամբլեա չի հրավիրվի, թե չէ կունենանք Հայաստանի ու հայության այն եզակի, պատմական ու խայտառակ ստորացումը, որ միայն լադիմիր լադիմիրիվոչին հաճոյանալու համար Նիկոլ վովայեվիչը կքվեարկի Թուրքիայի՝ քրդական ցեղասպանություն իրականացնելու սրբազան իրավունքի օգտին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հայության ու Հայաստանի համար:

Հ. Գ. Հա, ու ինձ բարոյախրատական դասեր տալու փոխարեն իմ վրա առաջին քարը թող շպրտի նա, ով կասկածում է, որ Վովայեվիչի Հայաստանը չի քվեարկելու Թուրքիայի կողմից քրդերին ցեղասպանելու որոշման օգտին»: