Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.

«Նման բան ոչ մի տեղ չէինք տեսել». Հ. Կարապետյան

141
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 13:00
«Նման բան ոչ մի տեղ չէինք տեսել». Հ. Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ Ոստիկանության տվյալների, Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը, 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, տարբեր բարերարներից գումար է հավաքել և «Նիվա» մեքենաներ ձեռք բերել՝ իբր պատերազմի մասնակիցներին նվիրելու նպատակով: Փոխարենը՝ ըստ ոստիկանության տվյալների, նա այդ մեքենաները փաստորեն «իրենով է արել»՝ նվիրել է մերձավորներին:

Հիշեցի անցած տարվա նոյեմբերը, երբ Հովսեփ-ի հետ միասին քաղաքապետին ուղեկցում էինք Շենգավիթի թաղապետարան՝ վարչական շրջանի նոր ղեկավարին ներկայացնելու աշխատակազմին: Մինչև էդ էլ թաղապետերի տարբեր սենյակներ տեսել էինք՝ մեկը մի քիչ ճոխ, մեկը՝ մի քիչ համեստ կահավորանքով: Բայց Շենգավիթի այս թաղապետի հարկաբաժինը՝ իր պատերի «ռեմոնտով», թանկարժեք կահույքով ու ջահերով, հանգստի շքեղ սենյակով ու լոգասենյակով, մի բան արժեր՝ նման բան ոչ մի տեղ չէինք տեսել:

Իսկ լուսանկարներում պարոն Սարգսյանի առանձնատունն է՝ կառուցված համայնքային մարզադպրոցի տարածքում:
Մի մարդ, որը 2011-ից թաղապետ էր, դրանից առաջ էլ տասնյակ տարիներ պետական ու համայնքային պաշտոններ էր զբաղեցնում (առավելագույնը 250 000 դրամ աշխատավարձով), իրեն էսպիսի տան մեջ ապրելու շքեղություն կարող էր թույլ տալ: Իսկ համայնքային մարզադպրոցը կարող էր մնալ այն վիճակում, ինչ որ տեսնում եք տեսանյութում: Իսկ դուք ասում եք՝ Նիվա»: