Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ.

Գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկը կմնա անազատության մեջ. «Ժամանակ»

106
Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 09:05
Գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկը կմնա անազատության մեջ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պայմանական վաղակետ ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված, 22 օր շղթայված անազատության մեջ, արջերի հետ նույն վանդակում պահված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանին։ Վերջինս կշարունակի մնալ անազատության մեջ և կրել պատժի մնացած 1 տարի 3 ամիսը։

Ազատամարտիկը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը այն բանի արդյունքն է, որ դատական համակարգում դեռևս սերժիզմ է տիրում»։

Մանրամասները՝ թերթի համարում: