Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

«Մի՛ արեք այսպես». Արայիկ Հարությունյան

129
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 22:55
«Մի՛ արեք այսպես». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի՛ արեք այսպես, ձեր թաքնված գործելաոճը վաղուց բացահայտված է

Սկզբում իրավապահները քեզ տեղեկացնում են, որ պաշտոնավարմանդ ընթացքում թույլ ես տվել լուրջ խախտումներ, այսինքն՝ թալանածիդ մասին իմացել են:

Եվ քանի որ հանցանքդ ծանր է ու կալանավորումն, ըստ էության, անխուսափելի, սկսում ես քաղաքական ստատուսներ գրել, հայտարարւթյուններ անել, գցվել այս կամ այն նախկինի «գիրկը»: Հետո քեզ օրենքի տառին համապատասխան կալանավորում են: Հետո դու կամ մերձավորներդ քեզ հայտարարում են/ես քաղաքական հալածյալ:

Պրիմիտիվ քայլեր՝ քաղաքական կարիերան հետագայում շարունակելու փոքր հնարավորությունը պահպանելու համար: Վարագույր»: