Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

«Անանուն օգտատերերը կարծում են, որ կարող են ասել՝ ինչ ցանկանում են». Սերժ Թանկյան

114
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 16:55
«Անանուն օգտատերերը կարծում են, որ կարող են ասել՝ ինչ ցանկանում են». Սերժ Թանկյան

Ինչպես արդեն հայտնել էինք, #WCIT2019 համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել աշխարհահռչակ ռոք երգիչ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի ասուլիսը: Խոսելով սոցիալական ցանցերի, ժամանակակից տեխնոլոգիաների մասին նա, մասնավորապես, ասել է. «Թվային տեխնոլոգիաների ոլորտում անանուն օգտատերերը կարծում են, որ ազատ կարող են ասել այն, ինչ ցանկանում են: Մտնում ես Facebook, ունես շատ ընկերներ, քեզ թվում է, թե նրանք ընկերներ են: Մարդկանց թվում է, թե նրանք ունեն իրավունք՝ ասելու այն, ինչ ցանկանում են, կարող են մոտենալ քեզ փողոցում ու ասել՝ հեյ, հագուստդ ինձ դուր չի գալիս... Կան տարբեր վտանգներ, նույնը նաև սոցիալական ցանցերում: Ապրելով ԱՄՆ-ում, լինելով որոշ ընկերությունների մի մասը, oգտվելով նրանց մատուցած ծառայություններից, մենք դառնում ենք ընկերությունների մի մասը: Մենք կարիք ունենք վերանայելու մեր արժեքները»,- ասել է Թանկյանը:

Վերջում նա հավելել է, որ System of a Down ռոք խումբը 2020թ. հունիսին համերգ կունենա Հայաստանում: