Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.

«Այսպես էր արձագանքել Արցախի հերոսը Սերժ Սարգսյանի հողատվական ելույթին». Հայկ Խանումյան

364
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 20:05
«Այսպես էր արձագանքել Արցախի հերոսը Սերժ Սարգսյանի հողատվական ելույթին». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2005թ. հունիսին Արցախի ԱԺ նորընտիր ընդդիմադիր պատգամավոր Վիտալի Բալասանյանն առաջարկում էր Սերժ Սարգսյանին գրանցել Գինեսի գրքում, քանզի «ինչ ստեղծվել է մոլորակը՝ թերևս չի եղել պաշտպանության այնպիսի նախարար, որ հայտարարեր, թե կարող ենք տարածքներ զիջել»: Այսպես էր արձագանքել Արցախի հերոսը ՀՀ ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պարտվողական, հողատվական ելույթին:
1,5 տարի անց Բալասանյանը կրկին պետք է դառնար իշխանամետ, 2012-ին՝ կրկին ընդդիմադիր և նախագահական ընտրություններին հավաքեր Արցախի պատմության մեջ ընդդիմադիր թեկնածուի համար ամենաշատ ձայները (մոտ 33%), 2016թ. ապրիլից հետո հասներ ռեկորդային վարկանիշի, ապա իր ամբողջ վարկանիշը և ժողովրդի աջակցությունը վաճառեր՝ Գինեսի ռեկորդակիր Սերժ Սարգսյանի հետ մի սեղանի վրա գտնվելու հնարավորություն համար: Իրոք, ցավում և ափսոսում եմ մեր ընկերոջ համար և ավելի շատ տխրում այն հիասթափության համար, որ նա իր վարքագծով սփռել է ժողովրդի մեջ»: