Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

«Նիկոլի իշխանությունը տապալվելու է իր իսկ խարդավանքների և չգիտակցված քայլերի հետևանքով». Բ. Հարությունյան

301
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 07:25
«Նիկոլի իշխանությունը տապալվելու է իր իսկ խարդավանքների և չգիտակցված քայլերի հետևանքով». Բ. Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ պետի պաշտոնից Վանեցյանի, ոստիկանապետի և վարչապետի գլխավոր խորհրդականի՝ ոչ մի օր չաշխատած պաշտոնից Օսիպյանի հրաժականները գուժում են առաջիկայում սպասվող ռեպրեսիվ գործողությունների մասին: Նիկոլն անցնելու է ուժային մեթոդներով մի շարք հարցերի «լուծմանը»՝ հաստատելով , որ Վանեցյանը և Օսիպյանը հրաժարվել են Նիկոլի ձեռքին մահակ դառնալ՝ ժողովրդի դժգոհ մասի դեմ բռնի ուժ կիրառելու խնդրում: Տրված խոստումների իրականացումը Նիկոլը չի կարող անվերջ ձգել, նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք հակազգային և հակապետական են:
Նիկոլի իշխանությունը տապալվելու է իր իսկ խարդավանքների և չգիտակցված քայլերի հետևանքով:
Շաբաթն ուրբաթից շուտ է գալու»: