Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Աբովյանի ամենամյա թատերական փառատոնի բացումը վստահված էր պարոնյանցիներին

99
Չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2019 թ., 03:10
Աբովյանի ամենամյա թատերական փառատոնի բացումը վստահված էր պարոնյանցիներին

Երեկ Աբովյան քաղաքում մեկնարկեց «Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը»: Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ անցկացվող փառատոնի բացումը վստահված էր Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացմամբ: Աբովյանի Դրամատիկական թատրոնում մեծ ոգեւորությամբ եւ ծափերով ընդունեցին Երվանդ Ղազանչյանի բեմադրությունը:

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը նշել է, որ 4-5 տարի առաջ հանդիպելով ՀԹԳՄ-ի նախագահ Հակոբ Ղազանչյանին, որոշել են թատերական կյանքը զարգացնելու համար փառատոն կազմակերպել: «Այն մեր համայնքում արդեն պարբերական բնույթ է կրում: Փառատոնի ընթացքում ներկայացումներով հանդես են գալիս հանրապետության լավագույն թատրոնները»,-ասել է քաղաքապետը:

Հոկտեմբերի 7-11 անցկացվող փառատոնի մուտքն ազատ է: Այն նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: