Ավագանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհեց
![]() Երևանի ավագանին հոկտեմբերի 8-ի նիստում Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին: Հայ մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային մշակութային արժեքների պահպանման գործում ունեցած ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացավ նաև Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Բորիսի Պիոտրովսկին: Ինչպես նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը, սանկտբետերբուրգյան այցի ժամանակ ինքն արձանագրել է, որ Բ.Պիոտրովսկու ղեկավարությամբ թանգարանում մեծ ուշադրություն է դարձվում ուրարտարական շրջանին, Բ.Պիոտրովսկին միշտ հետաքրքրվում է Կարմիր բլուրի ճակատագրով և իր պատրաստակամությունն է հայտնել՝ օժանդակել դրա վիճակի բարեկավմանն ուղղված քայլերին: Մեկ այլ որոշմամբ էլ Երևանի Գլխավոր պողոտայի՝ Սարյանի, Բուզանդի, Կարեն Դեմիրճյանի փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի զբոսայգին կոչվեց հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, աշխարհում հյուպատոս նշանակված առաջին կին, բարեգործ Դիանա Աբգարի անվամբ: «Դիանա Աբգարն առաջիններից մեկն էր, որ ապացուցեց, որ Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել էր թուրքական իշխանությունների կողմից: Նա հանդես է եկել հայ ժողովրդին նվիրված դասախոսություններով, հոդվածներով, աշխատակցել է «The Japan Gazette» և «Far East» անգլերեն պարբերականներին, նաև «New York Times»-ին։ Նա գրում էր Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի ծայրահեղ պայմանների մասին՝ ընդգծելով հայերին փրկելու Արևմուտքի բարոյական պարտականությունը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
