Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի վթարից

98
Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ., 09:55
Մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի վթարից

Հոկտեմբերի 8-ին, ժամը 00:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, բախվել են «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան և «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսը, այնուհետև բախվել կայանած «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Արման Հ.). «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսի 3 տուժածները՝ Վլադիսլավ Յ-ն (ծնված 1997թ.), Էդուարդ Մ-ն (ծնված 1996թ.) և Ռաֆիկ Մ-ն (ծնված 1994թ.), դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Fiat Ducato» և «Mercedes E350» մակնիշների ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի եղել: