Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Սիրելի բժիշկներ, այսօր հրահանգներ կատարելով՝ վաղը ձեզ ոչնչից չեք ապահովագրում». Մարինա Խաչատրյան

411
Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ., 07:20
«Սիրելի բժիշկներ, այսօր հրահանգներ կատարելով՝ վաղը ձեզ ոչնչից չեք ապահովագրում». Մարինա Խաչատրյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ տեղեկացա, որ Հանրապետական ծննդատան բժիշկները հրավիրել են ասուլիս և նշել, որ «Ամեն նորածնի մահ պետք չէ դարձնել հետաքննության թեմա»։ Նրանք նաև մեղադրել են լրագրողներին՝ թեմային անդրադառնալու համար։

Ինձ մոտ մի քանի բնական հարցեր են առաջանում։

Մի՞թե մեր բժիշկները թաքցնելու բան ունեն։ Մի՞թե նրանք վստահ չեն, որ ցուցաբերել են լավագույն բժշկական օգնությունը, որը հնարավոր է Հայաստանում։ Ինչի՞ց են նրանք վախենում։ Մի՞թե նրանց համար ավելի ապահով է յուրաքանչյուր մահացած փոքրիկի հարազատի դժգոհությունը կամ ագրեսիվ վարքը։ Մի՞թե նրանք չեն ցանկանում, որ պարզվի փոքրիկներին կորցնելու պատճառները և փորձեր արվեն դրանք հետագայում կանխելու ուղղությամբ։

Ես վստահ եմ, որ մեր բժիշկները իմ հարցերին միայն իրենց դրական բնորոշող պատասխաններ կտան։

Հետևաբար մնում է մի եզրակացության հանգել։ Բժիշկների ասուլիսը հրահրված էր որոշակի անձանց կողմից։

Սիրելի բժիշկներ, այսօր հրահանգներ կատարելով՝ վաղը դուք ձեզ ոչնչից չեք ապահովագրում։

Իսկ մեր սիրելի լրագրողներին շնորհակալ եմ այսպիսի կարևոր թեմա լուսաբանելու և հետևողական լինելու համար։ Ձեր գործն էլ է հաճախ անշնորհակալ, բայց և՝ անչափ կարևոր»: