«Գյումրու «Կումայրի» արգելոց թանգարանն անմխիթար վիճակում է». Լևոն Բարսեղյան
![]() Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան խնդրեմ: Գյումրու «Կումայրի» արգելոց թանգարանը թանգարան է բաց երկնքի տակ, իրավաբանական կարգավիճակը ՀՈԱԿ է: Թանգարանի տիրութը մոտ 400 հեկտար է՝ 4 քառակուսի կիլոմետր, քաղաքի պատմական միջուկն է 1600-ից ավելի ճարտարապետական հուշարձաններով: Սա մեծ հարստություն է, տեսնողը գիտե, մասնագետները լավ գիտեն: Այս ամենը փրկվել է վայրի կապիտալիզմից, որովհետև, բարեբախտաբար, էս կողմերի վրա «պետական գերակա շահի» պես այլանդակություններ չեն եղել, և, դժբախտաբար, անմխիթար վիճակում է այս հարստությունը բնական աղետների և աղքատության բերումով: Վերջերս տնօրենից իմացա, որ այդ հուշարձանները պատշաճ և մանրամասն ցանկագրված, լուսանկարված, նկարագրված չեն և կարիք կա լիակատար կատալոգավորման: Խնդրեցի նախահաշվել և մոտավոր ծախսն ասել: Հաշվեցին ու ասացին, որ մոտավորապես 30 մլն դրամ է հարկավոր այդ գործի համար: Հիմա խնդրում եմ, եթե մարդ կամ կազմակերպություն կա, որ պատրաստ է օգնել այդ գործին, իմաց տվեք: Պաչում եմ»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
