Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

«Այդ ի՞նչ առողջապահական համակարգ եք ստեղծել, որ Ձեր կարկառունների բուժզննությունը չի կարող անցկացվել ՀՀ-ում». Սաքունց

198
Երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ., 23:40
«Այդ ի՞նչ առողջապահական համակարգ եք ստեղծել, որ Ձեր կարկառունների բուժզննությունը չի կարող անցկացվել ՀՀ-ում». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարկառուն ՀՀԿ-ականներ, ուրեմն քսան տարի իշխանություն էիք, այդ ի՞նչ որակի առողջապահական համակարգ եք ստեղծել, որ Ձեր իշխանության կարկառունների բուժզննությունը չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետությունում, ու ստիպված են գնալ արտասահման՝ որակյալ բուժզննություն անցնելու և ստանալու համար:

Սա ակնհնայտ ապացույցն է այն բանի, որ քսան տարում չեք ապահովել ՀՀ-ում պատշաճ բժշկական համակարգի ստեղծումը:

Դուք եք Ձեր քայլերով ապացուցում այս եզրակացությունը»: