Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն այսօր օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի խանութի կողմից». բնակչուհի

319
Երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ., 17:00
«Պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն այսօր օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի խանութի կողմից». բնակչուհի

«Փաստը մնում է այն, որ պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն այսօր օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի «Stefano Ricci» բրենդային խանութի կողմից, իսկ իմ փոխհատուցումն այս 17 տարիների ընթացքում վերջնական լուծում չի ստացել»,- ասաց 2000-ականների սկզբին Հյուսիսային պողոտայի իր տունը կորցրած քաղաքացին՝ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով փաստահավաք խորհրդարանական լսումների ժամանակ: «Փոխհատուցումը կարծես տրվում էր ըստ ընտրական ցուցակի, ով 1998-ին կողմ էր քվեարկել, շահում էր, ով դեմ՝ ենթարկվում էր ֆինանսական, ֆիզիկական, բարոյական հաշվեհարդարի»,- հավելեց կինը: