Գերմանական Կուս քառյակը՝ առաջին անգամ Հայաստանում
![]() Հոկտեմբերի 9 ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական Կուս լարային քառյակին: Քառորդ դար առաջ հիմանդրված այս քառյակը չունի նմանը աշխարհում. Կուս-ը մատուցում է բոլորի համար հանրաճանաչ թեմաները բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ: Քառյակի անդամներն են. Յանա Կուս՝ ջութակ, Օլիվեր Ուայլ՝ ջութակ, Ուիլիամ Քոլման՝ ալտ, Միքայել Հախնազարյան՝ թավջութակ: 2019թ-ի սկզբին Կուս քառյակը դարձավ պատմության մեջ գերմանական առաջին լարային քառյակը, որին Նիպոն երաժշտական հիմնադրամը օգտագործման փոխանցեց լեգենդար «Պագանինիի քառյակ» գործիքները: Վերջին 5 տարիների ընթացքում քառյակը պատվիրել է հինգ նոր ստեղծագործություն՝ Էննո Պոպպեին, Արիբերտ Ռեյմանին, Մանֆրեդ Տրոհանիին և Բրունո Մանտովանիին՝ Ստորին Սաքսոնիա նահանգի/Music 21-ի աջակցությամբ: Պատվերների գործընկերներն էին Ամստերդամի Կոնցերտգեբաու և Մյուզիքբոու համերգասրահները, Փարիզի Բիենալեն, Լոնդոնի Վիգմոր և Տոկիոյի Սունտորի համերգասրահները: Առաջիկայում Իրիս տեր Շիֆորստը, Մարկ Անդրեսը և Ֆրանցիսկո Կոլը կգրեն նոր ստեղծագործություններ Կուս քառյակի համար: Այսօր Կուս քառյակը վարպետության μազմաթիվ դասերով ոգեշնչում է հաջորդ սերունդներին: Ուիլյամ Կոլմանը (Մոցարտեում, Զալցբուրգ) և Օլիվեր Ուիլը (Հանովերում և Բիրմինգհեմում) նաև պրոֆեսորներ են Եվրոպական տարիներ համալսարաններում: Կուս քառյակը նվագում է բացառապես Պիրաստրո լարերով: Աշնանային համերգաշարին փառատոնի ներկայացրած ցնցող համերգների շարքում էին դաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի ու Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգները , թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը՝ Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հետ և բացառիկ համերգ ՝երեք մեծություն մեկ բեմում՝ Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն՝ իբրև դաշնակահար, ինչպես նաև լեգենդար ջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի և Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի համերգը: Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին՝ բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
