Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Որքա՞ն պատահար է գրանցվել անցած շաբաթվա ընթացքում

116
Երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ., 18:35
Որքա՞ն պատահար է գրանցվել անցած շաբաթվա ընթացքում

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը գրանցվել է 436 դեպք, որից 256-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 137 կենցաղային կանչ, 173 հրդեհի ահազանգ, 65 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 75 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 18 դեպք, որից 7-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 14 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: