«Հրապարակում ուրախացող ժողովուրդս անդանակ մորթեց աշխարհի բոլոր պուբլիկաներին». Ս. Սաֆարյանը կիսվել է տպավորություններով
![]() Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է իր տպավորություներով՝ երեկ Հանրապետության հրապարակում՝ WCIT 2019 բացման համերգից: Ներկայացնում ենք նրա մի քանի գրառումները: «Սերժի վախտերը լավ էր էլի՝ թունել Հակոբը հանրային կարծիքը մեռելատներում էր պարզում, Ահարոն Ադիբեկյանը հարցումներն աղբարկղներից օգտվողների շրջանում էր անում /հանկարծ ինձ չվերագրեք մտքերը, դրանք իրենցն են/, քննիչներն էլ սաունաներում ազատ շփվում էին, ոչ թե շշնջում ու հեռանում էին: Բա սրա համար էինք հեղափոխություն անում...»: «Հանուն արդարության պետք է ասեմ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների, չեմ հիշում, թե որ թվականին, հավանաբար Անկախության օրը, բավական ճաշակով մի համերգ կազմակերպվեց կրկին Հանրապետության Հրապարակում: Բայց դրանից հետո պլանկեն քցվեց ու քցվեց...»: «Ցնղող, ճաշակով, աշխարհին ներկայանալի համերգային շոու՝ դասականից, ազգային շեդեվրներից մինչև էլեկտրոնային երաժշտություն: Այ սա հպարտանալու հայտ էր: Հանրայինն էլ ցնցեց նկարահանման վարպետությամբ: Կեցցեն բոլորը: Ու կեցցե Հրապարակում ուրախացող ժողովուրդս, երիտասարդությունը, որը անդանակ մորթեց աշխարհի բոլոր պուբլիկաներին ու ամենա, ամենալավն է»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
