Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Երևանյան բնակարաններից մեկում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել

180
Կիրակի, 06 հոկտեմբերի, 2019 թ., 17:55
Երևանյան բնակարաններից մեկում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրբ Աբգար Թագավորի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան սենյակի դուռը և հատակին հայտնաբերել Դանիել Ֆ.-ի (ծնված 1949 թ., ԱՄՆ քաղաքացի) դին: