Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

Ինքնասպանության փորձ Հրազդանում

180
Կիրակի, 06 հոկտեմբերի, 2019 թ., 10:30
Ինքնասպանության փորձ Հրազդանում

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 01:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է պատուհանից ցած նետվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդան Ն.-ն (ծնված 1983 թ.) վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով 3-րդ հարկի պատուհանից:


Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են վերջինիս ինքնասպանության փորձը:

Տեղում քաղաքացուն շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: