Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ հետիոտնը մահացել է

138
Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ., 23:30
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ հետիոտնը մահացել է

Հոկտեմբերի 4-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Ա. Մ.-ն Վարդենիս-Արցախի Հանրապետություն միջպետական ճանապարհի Սոթք գյուղի վարչական տարածքում Ford Transit մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սոթք գյուղի բնակիչ, 48-ամյա Գ. Հ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով Վարդենիսի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։