Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ.

Նախարարը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին

223
Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ., 17:15
Նախարարը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպին. «Տեղյակ եմ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Հանձնարարել եմ համապատասխան աշխատակիցներին համագործակցել իրավապահ մարմինների հետ դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով»:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում: