Պինխաս Ցուկերման՝ համաշխարհային երաժշտության ֆենոմեն
![]() Հոկտեմբերի 7-ին ժամը 20-ին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է մեծ համերգ. լեգենդար ջութակահար, կրկնակի գրեմմիի մրցանակակիր Պինխաս Ցուկերմանի կատարմամբ մեկ երեկոյի ընքացքում կհնչեն երկու գլուխգործոցներ. Բեթհովենի ջութակի կոնցերտը և Բախի կրկնակի կոնցերտը՝ երկու ջութակների համար: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին մասնակցում է երիտասարդ տաղանդաշատ ջութակահար, Մենուհինի անվան մրցույթի առաջին մրցանակակիր՝ Դիանա Ադամյանը: Պինկաս Ցուկերման Արդեն շուրջ կես դար տասնամյակ Պինխաս Ցուկերմանը համաշխարհային երաժշտության ֆենոմենն է։ Նրա երաժշտական հանճարը, վիթխարի տեխնիկան և անսասան գեղարվեստական չափանիշները հրաշալիք են ունկնդիրների ու քննադատների համար: Նրա անունը հավասարապես հարգանք է վայելում որպես ջութակահար, ալտահար, դիրիժոր, մանկավարժ և կամերային երաժիշտ: Ցուկերմանը հանդիսանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը և Կանադայի արվեստների կենտրոնի նվագախմբի պատվավոր դիրիժորը: 2017թ-ից Ցուկերմանը Նյու Ջերսիի սիմֆոնիկ նվագախմբի «Ձմեռային փառատոնի» և կրթական ծրագրի գեղարվեստական ղեկավար է: Իբրև մենակատար և դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի և Իսրայելի, Տոկիոյի, Լոս Անջելեսի ֆիլհարոմնիկ նվագախմբերի, Բոստոնի, Մոնրեալի, Քլիվլենդի, Պիտսբուրգի, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Կամերատա Զալցբուրգ, Կորեական կամերային նվագախմբի, Օրֆեոս նվագախմբի և մեր օրերի ականավոր մենակատարների հետ՝ կամերային անսամբլով: Պինխաս Ցուկերմանի լայնածավալ դիսկոգրաֆիան ընդգրկում է ավելի քան 100 անուն: Նա 21 անգամ եղել է Գրեմմիի մրցանակի թեկնածու, երկու անգամ՝ մրցանակակիր: Ձայնագրվել է Angel, CBS, Decca, Deutsche Grammophon, London, Philips, Sony, BMG Classics/RCA Victor Red Seal ընկերությունների համար։ 2016թ.-ին Deutsche Grammophon և Philips ընկերությունները թողարկել են 22 ձայներիզիներից բաղկացած ժողովածուն՝ բարոք, դասական և ռոմանտիկ կոնցերտների և կամերային երաժշտության Ցուկերմանի կատարումներով: Պինխաս Ցուկերմանը պարգևատրվել է Իսահակ Սթերնի անվան գեղարվեստական գերազանցության մրցանակով, ստացել է «Սողոմոն թագավոր» պարգևը: 1983-ին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նրան պարգևատրել է Արվեստի ազգային մեդալով: Նա երաժշտության բնագավառում «Ռոլեքս մենտոր և արվեստի նախաձեռնության հովանավոր» ծրագրի առաջին գործիքային ուսուցիչն է: Պինխաս Ցուկերմանը նվագում է 1742 թվականի Գուառներուս դել Ջեզուի «Դուշկին» ջութակով։ Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
