Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

«Ծիրանի» անսամբլը խոսելու է պապերից ժառանգած երաժշտական լեզվով

120
Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ., 08:45
«Ծիրանի» անսամբլը խոսելու է պապերից ժառանգած երաժշտական լեզվով

Եթե կատարյալ գեղեցիկը դա սերն է, ապա սիրո կատարյալ արտահայտումը Սայաթ-Նովայի գիրն է, Նաղաշ Հովնաթանի խաղիկները, ժողովրդի ծոցից դուրս եկած երգերի անկեղծությունն ու Կոմիտասի ձեռքով այդ երգերին հավերժություն պարգևելը։
Հոկտեմբեր 15-ին «Ծիրանի» անսամբլը խոսելու է պապերից ժառանգած երաժշտական լեզվով՝ համերգի հուզական գագաթնակետը նվիրվելով «Գոհար Վարդին»(Գրիգոր Առաքելյան-պոեմ «Գոհար Վարդ», գրված Գրիգոր Նարեկացու համանուն տաղի հիման վրա)։
«Ծիրանի» անսամբլ
Դավիթ Ավագյան-թառ
Մարիամ Միրզոյան-ուդ
Գրիգոր Դավթյան-դափ
Գեորգի Մինասյան-դուդուկ, շվի
Արտակ Ասատրյան-դուդուկ
Հատուկ հյուր-Գրիգոր Առաքելյան-հայկական վիոլա