«Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» վերածվել էին քաղաքային տոնի
![]() Թբիլիսիում կյանքի 84-րդ տարում մահացավ Վրաստանի ամենահայտնի ժամանակակից կոմպոզիտոր Գիա Կանչելին: Առաջին անգամ մեր երկրի նորագույն պատմության մեջ Երևանյան հեռանկարներ 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը 2009-ին Հայաստան հրավիրեց Գիա Կանչելիին: Դեռևս վառ են հուշերն այն անմոռանալի շաբաթվա, որը կոմպոզիտորը և նրա երաժիշտ-ընկերներն անցկացրեցին Երևանում նույն տարվա մայիսին: Երևանցիների սերը Կանչելիի հանդեպ արտահայտվում էր ամենուր. փողոցներում և համերգային դահլիճներում, բոլոր համերգներիը լեփ-լեցուն էին: Երևան էին ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ, որnնց թվում էին ջութակահար Գիդոն Կրեմերը, ալտահար Մաքսիմ Ռիզանովը, կլարնետահար Միշել Լետիեկը, նաև՝ Պավել Վերնիկովը (ջութակ), Գիդրե Դիրվանաուսկայտեն (թավջութակ), Անդրեյ Պուշկարևը (հարվածային) և Անդրես Մուստոնեն (դիրիժոր, ջութակ): Նա ներկայացավ հայ ունկնդիրներին մեկ տասնյակից ավելի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններով և հայկական պրեմիերաներով: Կատարվեց հայտնի Styx-ը՝ մեծ նվագախմբի, երգչախմբի և ջութակի համար, (մենակատար՝ Գիդոն Կրեմեր): Համերգներին ընտրված էին մասնակցելու մեր լավագույն նվագախմբերն ու երգչախմբերը: Գիա Կանչելիի այցն այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ նրան մշտապես ուղեկցում էին ֆոտոլրագրողները և պարզապես՝ իր երաժշտության և մարդկայինկերպարի սիրահարները: Ստորև՝ լուսանկարներ՝ «Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» արխիվից: ![]() ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12



