Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է

111
Երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ., 09:10
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է

2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարաններում կիրականացվի 354 միջոցառում:

Ծրագիրը նվիրվում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին: Ծրագրին միացած 217 գրադարաններում տեղի կունենան գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հետաքրքիր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, գեղարվեստական համույթների մասնակցությամբ համերգներ, ստեղծագործական աշխատանքների տոնավաճառ-ցուցահանդեսներ՝ շուրջ 354 միջոցառում:

Հոկտեմբերի 7-ին նախարարությունում կկայանա գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցների պարգևատրման արարողությունը: