Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

144
Չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ., 15:25
ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի 4-րդ հարկի պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել:

Փրկարարները քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ կանխել են ՌԴ քաղաքացի Արթուր Ա-ի (ծնված 1978թ.) ինքնասպանության փորձը: Փրկարարները քաղաքացուն հանձնել են ոստիկաններին: