Ազնավուրին նվիրված «Փոքր եղբայր» ներկայացման առաջնախաղը՝ հոկտեմբերի վերջին
![]() Հոկտեմբերի 1-ը Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն էր: Հայ ժողովուրդը սգում էր մեծանուն հայորդու մահը: Սակայն նա միշտ ներկա է, նա մեզ հետ է, նրա ժառանգությունը ժամանակի անսահմանության մեջ միշտ հուզելու և ոգեշնչելու է սերունդներին: Աշխարհը նրան հիշելու է սիրով, պատկառանքով, հպարտության և երախտագիտության զգացումով: Այս նուրբ և խորունկ հիշողությունների մասին է պատմում Աիդա Ազնավուր-Գարվարենցի համանուն ինքնակենսագրական գրքի հիման վրա ստեղծված՝ «Փոքր եղբայր» թատերական ներկայացման առաջնախաղը, որը տեղի կունենա հոկտեմբերին 21-ին և 22-ին Երևանում՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացումեր են նախատեսվում նաև հոկտեմբերի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին՝ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մինչև տարեվերջ տեղի կունենա Ազնավուրի ստեղծագործությունների և երգերի ձայնագրությունների շնորհանդեսը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
