Կամերային նվագախումբը հանդես կգա դիրիժոր և դաշնակահար Հայու Ջանի հետ
![]() Ճանաչում վայելող դաշնակահար Հայու Ջանը համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Հոկտեմբերի 3-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի համերգային երեկո: Միջոցառման ընթացքում Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) մենակատարի հետ կներկայացնի Շոպենի, Մոցարտի, Մենդելսոնի ստեղծագործությունները: Հայու Ջանը (Չինաստան) երեկոյի ընթացքում հանդես կգա որպես դիրիժոր և դաշնակահար: Հայու Ջանը ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Դաշնակահարը համերգային գործունեություն ծավալելուց բացի Հյուսիսային Գերմանիայում հիմնադրել է Միջազգային Music Festival Buxtehude փառատոնը և վերջինիս երաժշտական ղեկավարն է: Նա վարպետության դասեր է անցկացնում Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Չինաստանի տարբեր համալսարաններում: Հայու Ջանը դաշնամուրի առաջին դասերը ստացել է 9 տարեկանում: Երկու տարի անց 150 թեկնածուներից ընտրվել և ընդունվել է Պեկինի կենտրոնական կոնսերվատորիան, որն ավարտել է 2002-ին՝ շահելով մի շարք պատվավոր կոչումներ: 2011-ին ավարտել է Hochschule für Musik և Theater Hannover-ը՝ ուսանելով պրոֆեսոր Բերնդ Գյոտցեի մոտ: Նա լեգենդար դաշնակահար Արթուրո Բենեդեթի Միքայելելիի վերջին աշակերտն էր: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
15329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
19728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
88024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
66620.09.2026, 23:12
