Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

Աշխարհահռչակ Քիմ Քաշքաշյանի սպասված ելույթը Երևանում

412
Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ., 19:15
Աշխարհահռչակ Քիմ Քաշքաշյանի սպասված ելույթը Երևանում

«Երևանյան հեռանկարներ»20-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացառիկ համերգը, որը կներկայացնի Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները՝ ալտի, հարվածային գործիքների և դաշնամուրի համար տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Երեք մեծություն մեկ բեմում՝ Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հռչակավոր կատարող Ռոբին Շուլկովսկին և սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն՝ իբրև դաշնակահար:
Առջևում հոբելյանական համերգներին են՝ հոկտեմբերի 7,8,9-ին:

Աշնանային համերգաշարին փառատոնի ներկայացրած ցնցող համերգների շարքում էին դաշնակահարներ Նոբույուկի Ցուջիի, Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգները և թավջութակահար Գոտիե Կապյուսոնի ելույթը՝ Հայաստանի ազգային ֆիլհարոմոնիկ նվագախմբի հետ:
Ռոբին Շուլկովսկին 20-րդ և 21-րդ դարերին սոլո հարվածային գործիքների համար գրված ամենանշանավոր ստեղծագործությունների ստեղծված առաջին կատարող և ձայնագրողն է: Նա նվիրել է իրեն հարվածային գործիքների կախարդական հնչյունները մարդկանց համար հասանելի դարձնելուն: Նոր հնչյունների շարունակական բացահայտումները հանգեցրել են երաժշտին նոր և անսովոր երաժշտական գործիքների ստեղծմանն ու զարգացմանը: Ամերիկացի կատարողն ակտիվորեն ներկայություն ունենալով աշխարհի հինգ մայրացամաքներում, իր արկածային ու էքսպերիմենտալ ստեղծագործական կյանքի ծաղկման շրջանում տեղափոխվեց Գերմանիա: Նա աշխատել է կոմպոզիտորներ Շտոքհաուզենի, Քսենակիսի և Ֆելդմանի հետ, ներկայացնելով նրանց երաժշտությունը Աֆրիկայում, Հնդկաստանում, Ասիայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում և Մեքսիկայում:
Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը: