Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բանկերից մեկի մասնաճյուղի տնօրենը հափշտակել է 122 մլն դրամ և դիմել փախուստի

586
Կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ., 16:50
Բանկերից մեկի մասնաճյուղի տնօրենը հափշտակել է 122 մլն դրամ և դիմել փախուստի

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 28-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ոստիկանության Արտաշատի բաժին ստացված տեղեկության փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նշված բանկից հայտնել են, որ «Արտաշատ» մասնաճյուղի դրամարկղից մասնաճյուղի կառավարիչ, Ավշար գյուղի բնակիչ, 38-ամյա Ս. Գ.-ն մասնաճյուղից կատարել է խոշոր չափի գումարի հափշտակություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մասնաճյուղի կառավարչի կողմից հափշտակված գումարը կազմում է 122 մլն դրամ: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ս. Գարեգինյանին, ինչպես նաև հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: