Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Հնդկաստանում ավելի քան 70 մարդ է մահացել ջրհեղեղների հետևանքով

878
Կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ., 11:35
Հնդկաստանում ավելի քան 70 մարդ է մահացել ջրհեղեղների հետևանքով

Առնվազն 73 մարդ է մահացել վերջին 4 օրվա ընթացքում Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգը պատուհասած ուժգին ջրհեղեղների հետևանքով: Ջրհեղեղներն առաջացրել են նաև սողանքներ: Մարզի մի քանի շրջաններում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ:

Նախնական տվյալներով՝ վերջին 24 ժամում նահանգի արևելյան հատվածում թափվել են 102,2-ից մինչև 84,2 մմ տեղումներ: Այս թվերը չափազանց մեծ են այս սեզոնի ամենամյա ցուցանիշների համեմատ: Զգալիորեն տուժել են նաև հարակից նահանգները:

Օդերևութաբանների կանխատեսումները հուսադրող չեն, առաջիկա մի քանի օրերին ուժգին անձրևները կշարունակվեն: