Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 հոկտեմբերի, 2019 թ.

«Եթե վարչապետը Ձեր աշխատանքից դժգոհ լինի, հրաժարական կտա՞ք». լրագրողը՝ նախարարին

95
Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ., 14:35
«Եթե վարչապետը Ձեր աշխատանքից դժգոհ լինի, հրաժարական կտա՞ք». լրագրողը՝ նախարարին

«Դուք նշել եք, որ հետհեղափոխական Հայաստանում հրաժարականներ պետք է լինեն: Օրինակ, Ձեր գործընկերներից ո՞վ պետք է հրաժարական տա, կամ եթե վարչապետը Ձեր աշխատանքից դժգոհ լինի, Դուք հրաժարական կտա՞ք»,- Կառավարության նիստից հետո, լրագրողի հարցին ի պատասխան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է. «Մի րոպե չեմ մտածի դրա մասին ու, ընդհանրապես, համարում եմ, որ դա էլ է քաղաքական պատասխանատվության մի մասը, երբ կառչած չես լինում որևէ բանից: Մենք բոլորս հանձն ենք առել այս ծառայությունները միայն մի բանի համար, որ կարողանանք հնարավորության պատուհանը մաքսիմալ արագ և էֆեկտիվ օգտագործել և դրական փոփոխություններ բերել մեր երկրին: Եթե մի օր պարզվի, որ մենք թերանում ենք դրական փոփոխությունների հարցում, ապա ավելի ճիշտ բան, քան թողնել ուրիշներին դրանով զբաղվել, չկա: Եվ ես համարում եմ, որ դա առողջ պրոցես է: Իսկ ինչ վերաբերում է հրաժարականների քիչ թե շատ լինելուն, դա իմ անձնական կարծիքն է, որ ընդհանրապես, հետհեղափոխական երկրներում, քանի որ պրոցեսները շատ արագ են տեղի ունենում, հնարավոր է լինեն նաև հրաժարականներ, և դրան պետք է նայել դրական՝ անկախ անձերից»,- ասաց Արսեն Թորոսյանը: