Հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնենք՝ Հայկ Հարությունյանը 2003-2008թթ զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնը։ 2019-ի գարնանը նա հարցաքննվել էր Մարտի 1-ի գործի շրջանակում: |
Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
11811:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
98Երեկ, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
405Երեկ, 11:06ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
260Երեկ, 10:18Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
15730.04.2024, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
14930.04.2024, 21:54