Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

Արմավիրում 63-ամյա տղամարդն այլասերել է 12-ամյա աշակերտուհու

204
Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 20:00
Արմավիրում 63-ամյա տղամարդն այլասերել է 12-ամյա աշակերտուհու

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության բաժիններից մեկի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերից մինչև 2017-ի մարտն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակչի տան դիմաց գտնվող պահակատանը նշված գյուղի բնակիչ, 63-ամյա Վաղարշակ Հ.-ն պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհի, 12-ամյա Մ. Պ.-ի նկատմամբ: Փաստի առթիվ տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Վաղարշակ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ, տեղեկացնում է Shamshyan.com-ը: