Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

«Թրամփ-Փաշինյան հանդիպումը այսպես թե այնպես տեղի է ունենալու». ՀՀ ԱԳՆ ղեկավար

134
Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 17:20
«Թրամփ-Փաշինյան հանդիպումը այսպես թե այնպես տեղի է ունենալու». ՀՀ ԱԳՆ ղեկավար

«Թրամփ-Փաշինյան այցը այսպես թե այնպես տեղի է ունենալու»,- սեպտեմբերի 23-ին լրագորղների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Թրամփ-Փաշինյան այցի ժամկետների վերաբերյալ հարցին: Նախարարի գնահատմամբ՝ ՀՀ-ն ԱՄՆ հետ ունի ծավալուն երկխոսություն և շատ ծավալուն օրակարգ: Այդ հարցերը վերաբերում են տարածաշրջանի անվտանգությանը, երկկողմ օրակարգին: ԱՄՆ-ից ստացած աջակցությունը ՀՀ համար շատ մեծ նշանակություն ունի:

«Բացի դրանից, ավելի գլոբալ բնույթի օրակարգեր կան, հասկանում եք, որ ԱՄՆ-ն մի երկիր է, որը գլոբալ դերակատարություն ունի, որի հետ մենք երկխոսություն ունենք, և սա մեզ համար շատ գոհացուցիչ է: Եթե դատեք, թե ինչ մակարդակով ենք մենք հանդիպում և ինչ հաճախականությամբ ենք մենք հանդիպում, եթե դատեք, թե մենք երկխոսության ինչ հարթակ ստեղծեցինք, և ինչ մակարդակով է դա արվում… Վերջերս մենք ունեցանք մի այց պաշտպանության գծով, Նյու-Յորքում ևս մի հանդիպում ենք ունենալու բարձրաստիճան մակարդակով, որովհետև Միացյալ Նահանգները մեզ համար շատ կարևոր գործընկեր է: Հաճախ են հարցնում՝ պրոբլեմ ունե՞ք: Այստեղ հարցը իրատեսական լինելու մեջ է: Մենք մեր գործընկերների հետ ունենք հարցեր, որը շատ բնական է: Բա ինչի՞ համար են գործընկերները: Ամենակարևորը՝ որքա՞ն կարող ենք ու որքա՞ն ունակ ենք ղեկավարների մակարդակով գտնել այն լուծումները, որոնք վերաբերում են մեզ: Աշխատել և պահպանել այն, ինչ կոչվում է ՀՀ ազգային անվտանգության ճարտարապետության համապարփակություն».-ասաց նախարարը: