Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

Թրամփից պահանջում են հրապարակել Զելենսկու հետ հեռախոսազրույցը

932
Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 16:40
Թրամփից պահանջում են հրապարակել Զելենսկու հետ հեռախոսազրույցը

ԱՄՆ նախկին փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջո Բայդենը Twitter միկրոբլոգի իր էջում կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակել իր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի պատճենը:
Բայդենը նշել է, որ Թրամփը իսկապես «սահմաններ չի ճանաչում՝ իշխանությունը չարաշահելու իր ցանկությունների մեջ»:

«Այս պահվածքը հատկապես զզվելի է՝ հաշվի առնելով, որ այն օգտագործում է մեր պետության արտաքին քաղաքականության դեմ և խարխլում է ազգային անվտանգությունը՝ հանուն քաղաքական նպատակահարմարության»,-գրել է Բայդենը: