Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո Աննա Կասյանը
Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային դիվա Աննա Կասյանը։ Երգչուհին կներկայացնի արիաներ հայտնի օպերաներից։ Երեկոն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին։ Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Միլանի «Լա Սկալա», Հռոմի օպերա, Ժնևի օպերա, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ դահլիճ. աշխարհի բազմաթիվ այլ հեղինակավոր բեմերում է ելույթ ունեցել փարիզաբնակ Աննա Կասյանը։ Երևանում Աննա Կասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
16300:24Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը (տեսանյութ)
90Երեկ, 21:54Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
13918.04.2024, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
36217.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
74216.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
77616.04.2024, 14:18