Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չի բացառվում, որ Պուտինը համոզի Ալիևին արկածախնդրության դիմել». Հովսեփ Խուրշուդյան

277
Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 01:40
«Չի բացառվում, որ Պուտինը համոզի Ալիևին արկածախնդրության դիմել». Հովսեփ Խուրշուդյան

Քաղաքագետ Հովսեփ Խուշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանը շահագրգռված է նավթահանքերի և նավթուղիների թիրախավորմամբ ամբողջ աշխարհում։ Չի բացառվում, որ Պուտինը համոզի Ալիևին արկածախնդրության դիմել՝ արդյունքում հայերի ձեռքով, կամ մեր անվան տակ պայթեցնելու համար Ադրբեջանի հիմնական նավթագազային ենթակառույցները։ Կրեմլի իշխանության սասանումներին ու թուլացմանը զուգահեռ Պուտինը ավելի անհավասարակշիռ ու անկանխատեսելի է դառնում։ Արտաքին քաղաքական վատ շրջան ենք մտնում։ Այն հակակշռելու միակ ձևը ներքին քաղաքական հզորացումն է, որը կարող է տեղի ունենալ ներքաղաքական կոնսոլիդացիայի միջոցով։ Խոսքը, բնականաբար քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի մասին է, որոնց շարքում նախկինները՝ քրեածին խմբավորումները, տեղ չեն կարող ունենալ»։