Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը կասկածվում է 27 մլն-ից ավելի դրամ յուրացնելու համար
Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացաված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ որպես աշխատավարձ դուրս է գրվել և յուրացվել այս պահին քննությանը հայտնի տվյալներով՝ ընդհանուր 27 միլիոն 170 հազար դրամից ավելի գումար։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։ |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18