Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Նիկոլն ուզում է կոնկրետ մարդկանց մեղադրել». Բաբկեն Հարությունյան

260
Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 05:30
«Նիկոլն ուզում է կոնկրետ մարդկանց մեղադրել». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ուզում է կոնկրետ մարդկանց մեղադրել, բայց չգիտի՝ ինչում. կառավարությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Նիկոլը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարում ռեստարտ տալու անհրաժեշտության մասին՝ նշելով նախկինում կատարված աշխատանքները։ Բազմակի անգամ «հեղափոխության 2-րդ փուլի» մեկնարկ տված Փաշինյանն այս անգամ ևս փորձ է անում հանրության համար սին պատրանքներ ստեղծելով ժամանակ ձգել՝ ժամանակ, որն աշխատում է իր դեմ։
Ժամանակից և փորձից դասեր չքաղող Նիկոլն այս անգամ ևս ուզում է կոնկրետ մարդկանց մեղադրել, բայց չգիտի՝ ինչում»։