Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին

567
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 23:15
Պարոնյան թատրոնի նոր թատերաշրջանը նվիրվում է Երվանդ Ղազանչյանին

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը «Մորգանի խնամին» մյուզիքլով ազդարարեց 78-րդ թատերաշրջանի բացումը, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին:

Մինչ ներկայացման մեկնարկը բեմից հանդիսատեսին ողջունեցին թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, իսկ հանդիսատեսը հոտնկայս ծափահարություններով հարգեց անվանի թատերական գործիչ Երվանդ Ղազանչյանի հիշատակը, ով երկար տարիներ ստանձնել էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

Յուրի Դավթյանի խոսքով՝ նոր թատերաշրջանում իրենց հետ չէ սիրելի ղեկավարը, բայց պետք է ամեն բան անեն, որ Երվանդ Ղազանչյանի՝ թատրոնի հետ կապված բոլոր իղձերն ու երազանքները ի կատար ածվեն: