Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մեր կուսակցությունը կարագի հերթի մարդկանց չի միավորում». Գևորգ Պետրոսյան

258
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 14:50
«Մեր կուսակցությունը կարագի հերթի մարդկանց չի միավորում». Գևորգ Պետրոսյան

«Մեր կուսակցությունը կարագի հերթի մարդկանց չի միավորում, որ ով ուզի, այդ պահին որոշի կարագ գնել, շարվի այնտեղ: Ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է մեր կուսակցություն ընդունվել, պիտի ընդունի մեր կուսակցության գաղափարախոսությունը: Իհարկե, եթե մարդը հայրենանվեր մարդ է, ցանկալի է, բայց այսօր կանգնել ու ասել՝ այո՛, մենք ուզում ենք, որ Վանեցյանը լինի…եթե այդպիսի նախաձեռնություն կլինի, մենք ունենք կուսակցության ղեկավար, և ես նրանից առաջ կարծիք հայտնելու, տրամադրություններ ներարկելու ցանկություն չունեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ ԲՀԿ-ին հնարավոր անդամակցության մասին:

Նա նշեց, որ ինքը մտերմություն չի ունեցել ոչ Ա. Վանեցյանի, և ոչ էլ Վ. Օսիպյանի հետ, և իր կարծիքն էլ բացառապես անձնական հարթությունից դուրս է: Ըստ պատգամավորի՝ Ա.Վանեցյանը որպես պաշտոնյա վատ չի կատարել իր դերը:

«Հրաժարականներ կան, որոնց համար ես ափսոսանք եմ ապրում, Ա. Վանեցյանինը դրանցից մեկն է: Նա սրտացավ մարդու տպավորություն է թողել: Առիթ ունեցել եմ քննադատելու թե ոստիկանության, թե ԱԱԾ-ի գործողությունները, բայց չեմ կարող բացասական կարծիք հայտնել Ա. Վանեցյանի գործունեության մասին:

«Ավելի շատ իրենք գիտեն՝ իրենց հրաժարականների շարժառիթները»,-ամփոփեց Գ. Պետրոսյանը: