Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Տեղի կունենան թավջութակահար Գոտիե Կապյուսոնի համերգը

309
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 22:35
Տեղի կունենան թավջութակահար Գոտիե Կապյուսոնի համերգը

Երաժշտական տոնը Երևանում շարունակվում է: Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Նա առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին դասական երկացանկի գեղեցկագույն երկու ստեղծագործությունների կատարումով. Չայկովսկու Ռոկոկո Վարիացիաները և Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գոտիե Կապյուսոնի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են կրկնակի Գրեմմի մրցանակակիր ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք:
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին՝ բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Սեպտմեբեռրի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը