Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Boeing-ը առաջին անգամ փորձարկել է լիցքավորող անօդաչու թռչող սարքը

814
Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 00:05
Boeing-ը առաջին անգամ փորձարկել է լիցքավորող անօդաչու թռչող սարքը

Ամերիկյան Boeing կորպորացիան առաջին անգամ փորձարկել է MQ-25 Stingray անօդաչու թռչող սարքը, որը կտեղակայվի ավիակիրների վրա, հաղորդում է Boeing-ի մամուլի ծառայությունը:

Առաջին փորձնական թռիչքը, որը տևել է երկու ժամ, իրականացվել է Իլինոյս նահանգի Սենթ Լուի քաղաքի օդանավակայանում: Փորձագետները ստուգել են անօդաչու սարքի հիմնական գործառույթները: MQ-25 Stingray անօդաչու լիցքավորող սարքը կարող է լիցքավորել 4-6 կործանիչ, տեղափոխել 8 տոննա վառելիք՝ մինչև 930 կմ հեռավորության վրա: