Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

326
Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 14:20
Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ. Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։

Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին։
Հիմք ընդունելով այս որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժել է պաշտպանների միջնորդությունը։