Կադաստրի 21 գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 18։00-ն
Կադաստրի կոմիտեից հայտնում են, որ չնայած նախատոնական օրերին աշխատանքային օրը մեկ ժամ շուտ ավարտելու իրավունքին, Կադաստրի կոմիտեի 41 գրասենյակներից 21-ն այսօր կաշխատի ինչպես աշխատանքային սովորական օրերին՝ մինչև ժամը18։00-ը։ Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մինչև 18։00-ն կաշխատեն Երևանի բոլոր գրասենյակները՝ «Արաբկիր»,«Կենտրոն» և «Շենգավիթ», իսկ մարզերում՝ «Աշտարակ», «Վաղարշապատ», «Արմավիր», «Արտաշատ», «Մասիս», «Մարտունի», «Գավառ», «Սևան», «Վանաձոր», «Աբովյան», «Հրազդան», «Եղվարդ», «Գյումրի»,«Արթիկ», «Կապան», «Գորիս», «Եղեգնաձոր» և «Իջևան» գրասենյակները։ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով՝ աշխատակիցները կփոխատուցվեն հավելյալ մեկ ժամ աշխատանքի համար։ Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի օրը չի աշխատի Երևանի «Արաբկիր» գրասենյակը, որը վերջին ավելի քան կես տարում աշխատում է նաև շաբաթ օրերին։ |
Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
10316:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
8716:06Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
8811:48ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
11511:24Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին
120Երեկ, 18:307 անձ է ձերբակալվել․ ՔԿ
117Երեկ, 14:00